Ինչպես են Ավանի աղի հանքի ստորգետնյա հորանից դուրս բերվել աշխատակիցներն ու բուժառուները. Նոր մանրամասներ

Այսօր հոսանքազրկման հետևանքով Ավանի աղի կոմբինատում՝ 230 մետրից ավելի խորության տակ էին մնացել մոտ 5 տասնյակ քաղաքացիներ՝ կոմբինատի աշխատակիցներն ու օտարեկրացիներ։

Փրկարար ծառայությունից մանրամասներ են հայտնել դեպքի վերաբերյալ.

«Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ ստորգետնյա հորանում՝ մոտ 230 մետր խորության վրա, գտնվում են 46 քաղաքացիներ։

Փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել»։

 

Լրահոս

Տեսանյութեր