Ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենալու, մատակարարումների առումով այլընտրանքներ կան․ Փաշինյան (տեսանյութ)

Իրանի հետ մեր գործակցության պատկերացումը ռազմավարական է, և մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները ընդլայնել։ Այս առումով կարևոր է նաև «Թրիփփ» նախագծի իրագործումը, որով մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, ինչի արդյունքում ՀՀ ապրանքների ներկրումն ու արտահանումը էականորեն կհեշտանա։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ չենք ունենալու։ Գնաճը ուրիշ խնդիր է, քանի որ եթե ծագման կետում տվյալ ապրանքի գինը աճում է, մենք չենք կարող դրա վրա ազդել։ Մատակարարումների առումով այլընտրանքներ կան»,- ասաց վարչապետը։

Լրահոս

Տեսանյութեր