Թրամփը հայտարարել է, որ ընդմիշտ բացում է Հորմուզի նեղուցը Չինաստանի և ողջ աշխարհի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ընդմիշտ» բացել է Հորմուզի նեղուցը Չինաստանի և աշխարհի համար։ Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։

«Չինաստանը շատ ուրախ է, որ ես ընդմիշտ բացում եմ Հորմուզի նեղուցը։ Ես սա անում եմ նրանց և աշխարհի համար։ Այս իրավիճակը երբեք չի կրկնվի։ Նրանք [Չինաստանը] համաձայնեցին չմատակարարել զենք Իրանին։ Մի՞թե դա ավելի լավ չէ, քան կռվելը։ Բայց հիշեք, մենք շատ լավ ենք կռվում անհրաժեշտության դեպքում՝ շատ ավելի լավ, քան որևէ մեկը!!!», — նշել է պետության ղեկավարը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նրան «մեծ, մեծ գրկախառնություն» կտա Պեկինում մայիսի 14-15-ը նախատեսված իրենց առաջիկա հանդիպման ժամանակ։

Լրահոս

Տեսանյութեր