Լիբանանի և Իսրայելի միջև շփումները նպատակ ունեն վերջ դնել «Հեզբոլլահի» ազդեցությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ներկայիս բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլև ավելի լայն համաձայնագրերին, այդ թվում՝ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վաշինգտոնում պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենում Լիբանան-Իսրայել ուղիղ բանակցություններ։




