Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու գլխավոր խոչընդոտը

Տեղի է ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, հայտնում է Pars Today-ը։ Փեզեշքիանը արդարացի համաձայնության հասնելու գլխավոր խոչընդոտ է անվանել ամերիկյան կողմի երկակի ստանդարտներն ու հեգեմոնիզմը։

Նա ընդգծել է, որ Իրանը լիովին պատրաստ է հավասարակշռված և արդարացի համաձայնության հասնելուն, որը կերաշխավորի տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն։ «Եթե ԱՄՆ-ն հետևի միջազգային իրավական շրջանակներին, համաձայնության հասնելն անհասանելի չէ»,- նշել է Փեզեշքիանը։

Լրահոս