Ռուսասատան ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Վնասվել են մասնավոր և բնակելի շենքեր, քաղաքային ենթակառուցվածքներ։ Սումիում ևս հայտնի է վիրավորների մասին:
Ռուսաստանի ՊՆ տվյալով էլ գիշերը ուկրաինական շուրջ 100 ԱԹՍ է խոցվել: Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի և Կուրսկի մարզերը:
Զատկի տոների համար Մոսկվայի հայտարարած երկօրյա հրադադարը պետք է ուժի մեջ մտնի այսօր՝ Ռուսաստանի ժամանակով ժամը 16:00-ին: Կիևից հայտարարել են, որ հայելային կարձագանքեն ռուսական ուժերի գործողություններին՝ թե՛ զինադադարին, թե՛ ռեժիմի հնարավոր խախտումներին:





