Իրանի պատվիրակությունը ժամանել Է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու հակամարտության կարգավորման և երկարաժամկետ համաձայնագրի կնքման շուրջ

Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում, որոնք ապրիլի 11-ին՝ այսօր, պետք է տեղի ունենան Իսլամաբադում, բաղկացած է 71 հոգուց: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ այդ թվում են ինչպես անմիջական բանակցողները, այնպես էլ փորձագետները, անվտանգության աշխատակիցները և լրագրողները: Պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ բանակցողների թվում է, մասնավորապես, Իրանի փոխարտգործնախարարը:

Ապրիլի 10-ի երեկոյան Իրանի պատվիրակությունը ժամանել Է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու հակամարտության կարգավորման և երկարաժամկետ համաձայնագրի կնքման շուրջ:

Լրահոս