«ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է»,- ԲՀԿ համագումարից և «Առաջարկ Հայաստան» ծրագրի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցը նաև ընգծեց՝ ընտրություններին գնում են հաղթելու, ինչ վերաբերվում է հնարավոր կոնսոլիդացիային, Սուրենյանցն ասաց․
«Այս պահին արդեն տեսանելի են առնվազն երեք խոշոր կոնսոլիդացիաներ քաղաքական դաշտում։ 2021 թվականի ընտրությունների սցենարը չի կրկնվի։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը զգալիորեն կորցրել են իրենց վարկանիշը, և երկրորդը՝ ընդդիմադիր ուժերը, հատկապես խոշոր կոնսոլիդացիաները, այս անգամ շատ ավելի պատրաստված են մասնակցում ընտրություններին։ Ինչ վերաբերվում է մեր համագործակցությանը, ապա բացառում ենք ՔՊ-ի և իր արբանյակների հետ համագործակցությունը»։
Հիշեցնենք, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ։




