Մասնավորապես՝
- 81 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 10 դեպք՝ խարդախության,
- 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 3 դեպք՝ ինքնիրավչության,
- 2-ական դեպք՝ կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել են բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենքի, զինամթերքի առգրավման, հրազենի մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, հետամտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
- 2 դեպք՝ բնակարանային գողության,
- 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




