ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Եգիպտոսի ԱԳՆ-ն և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կառավարությունները ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը։
Գուտերեշը «կոչ է արել Մերձավոր Արևելքում առկա հակամարտության բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները և հետևել հրադադարին՝ տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»։
Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պակիստանի և Թուրքիայի հետ համատեղ, Եգիպտոսը շարունակելու է «տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված» ջանքերը: Կահիրեն նաև կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները «պետք է հաշվի առնեն Պարսից ծոցի երկրների անվտանգության օրինական շահերը»:
ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարի համաձայնությանն աջակցել են նաև Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Մալայզիան:




