Տիգրան Խաչատրյանը և «Վեոլիա» ընկերության փոխնախագահը քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավագ գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: Այդ մասին հայտնում են Կառավաությունից:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ,այդ թվում՝ ջրամատակարարման որակի բարձրացման, կեղտաջրերի մաքրման և խմելու ջրերի համակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք վերահաստատել են արդյունավետ և կառուցողական համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։

Լրահոս