Իրանի Ահվազ քաղաքում մարդիկ «կենդանի շղթա» են կազմել քաղաքի գլխավոր կամուրջներից մեկի վրա։
Իրանի քաղաքացիները կենդանի պատ են կազմել նաև էլեկտրակայանների մոտ՝ դրանց հարվածելու Թրամփի սպառնալիքներից հետո։
Նմանատիպ բողոքի ակցիաների տեսանյութեր են հայտնվել Իրանի Կազերուն, Նեքա, Բուշեր և Թավրիզ քաղաքներում, որտեղ գտնվում են խոշոր էլեկտրակայաններ։ Ավելի վաղ Իրանի սպորտի փոխնախարար Ալիռեզա Ռահիմին կոչ էր արել կենդանի պատ կազմել` քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները պաշտպանելու համար։
Նման քայլը նպատակ ուներ ազդարարել, որ նման ենթակառուցվածքները թիրախավորելը կհամարվի ռազմական հանցագործություն։
Բողոքի ակցիան տեղի է ունեցել Թրամփի կողմից Իրանի հետ համաձայնության չհասնելու դեպքում էներգետիկ օբյեկտներին և կամուրջներին հարվածելու սպառնալիքների ֆոնին։




