«ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ,
հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալություն»:
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել էին՝ մարտի 26-ին ստացել են Ազգային Ժողովի նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարել են։
ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել էր ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։
Տեղեկացնենք՝ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել էր ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր:




