«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով տեղեկատվական դաշտում առկա մարտահրավերներին, ընդգծել է, որ այսօր հանրությանը հասանելի դառնալը դարձել է լուրջ խնդիր։
Նրա խոսքով՝ տեղեկատվական հագեցված պայմաններում առավել կարևոր է համակարգված և նպատակային աշխատանքը։
«Այսօր տեղեկատվական տարափի մեջ հասանելի դառնալ մեր հանրությանը շատ բարդ աշխատանք է։ Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ»,- նշել է Սարգսյանը։




