2023-2024 թվականներին 20 տոկոսանոց աճ ենք ունեցել, եթե ամեն տարի 20 տոկոս, 17 տոկոս, 16 տոկոս աճ ունենանք, ապա չի կարող դա տնտեսության վրա չազդել, չեն կարող աշխատատեղերը չավելանալ, չի կարող ավելի կայուն տնտեսություն չլինի, այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով բանկերի կողմից բիզնեսին տրամադրվող ֆինանսավորման մասին։
«Սա չի կարող զարգացում չապահովել, որովհետև ես կարծում եմ որ այսպիսի դինամիկա ունենք, զարգացում ունենք, որովհետև շուկայական ազատ տնտեսություն է այսօր, մենաշնորհներ չկան»,-նշել է նա։
Պատգամավորը նշել է, որ իշխանությունն այսօր չի խառնվում բիզնեսին։
«Մեկ-մեկ պետք է լինում, որ պետությունը խառնվի, որ բալանասավորի, դա էլ չեն խառնվում»,-նշել է նա։





