Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ

Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բեռը կուղարկվի 5 վագոնով՝ Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից։

Այնուհետև շարժակազմը Բյոյուկ-Քյասիկ կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։

Հիշեցնենք, որ ռուսական ցորենի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 19-ին. այդ ժամանակ ուղարկվել էր 488 տոննա բեռ։

Լրահոս