Եվրամիությունը կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս դիրքորոշումը հաստատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովման գործում եվրոպական երկրների դերի մասին հարցին՝ ֆոն դեր Լեյենը չի բացառել ապագայում նման հնարավորությունը:
«Եվրամիության առաջնորդները հասկացրել են, որ իրենք կարող են գործողության կամ առաքելության անցկացման հնարավորությունը դիտարկել միայն ռազմական գործողությունների ավարտից հետո»,-ասել է նա:





