ՀՕՊ համակարգերը վերջին մեկ օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ինը կառավարվող ավիառումբ և ինքնաթիռի տեսակի 668 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշել են նաև, որ անցած օրվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններին։
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, ռուսական զինուժը հարվածներ է հասցրել նաև ուկրաինական դիրքերին՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլավյանսկ, Կոնստանտինովկա և Կրամատորսկ բնակավայրերի տարածքներում, առաջխաղացում է կատարվել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքերը։





