ԱՄՆ պատրաստ է դադարեցնել այս պատերազմը, բանակցային թիմերը շաբաթ օրը կհանդիպեն ԱՄՆ-ում. Զելենսկի

Միացյալ Նահանգները պատրաստ է դադարեցնել այս պատերազմը, բանակցային թիմերը շաբաթ օրը կհանդիպեն ԱՄՆ-ում, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունն արդեն ուղևորվում է ԱՄՆ։

«Բանակցություններում դադար կար, և ժամանակն է այն դադարեցնել։ Եվ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի բանակցությունները իսկապես իմաստալից լինեն։ Մենք սպասում ենք հանդիպումների Միացյալ Նահանգներում այս շաբաթ օրը», — ասել է Ուկրաինայի նախագահը իր երեկոյան ելույթում։

Կրեմլը նախկինում հաստատել էր, որ բանակցությունները դադարեցվել են, քանի որ ամերիկյան կողմն ուներ «այլ առաջնահերթություններ»։

Լրահոս