Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռազմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Եթե մենք դա չանեինք, կսկսվեր միջուկային պատերազմ, որը կվերածվեր երրորդ համաշխարհայինի: Եվ որ ավելի կարևոր է՝ դա կլիներ մի պատերազմ, որից հետո պարզապես ոչինչ չէր մնա»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը պնդում է, որ եթե ԱՄՆ-ը չհարձակվեր Իրանի վրա, ապա Թեհրանը կունենար միջուկային զենք, որով կհարվածեր Իսրայելին և ողջ Մերձավոր Արևելքին:

Լրահոս