Իսրայելի պաշտպանության բանակը սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում։
«Գործողությունը ներառում է ահաբեկչական ենթակառուցվածքների և տարածքում գործող ահաբեկիչների ոչնչացում՝ պառնալիքները վերացնելու և հյուսիսի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ մակարդակ ստեղծելու նպատակով»,- ասվում է ՑԱՀԱԼ-ի մամուլի խոսնակի գրասենյակի հայտարարության մեջ։
Ցամաքային ներխուժմանը նախորդել են օդային և հրետանային հարվածները, որոնք ուղղված են եղել «Հըզբոլլահ» իսլամիստական խմբավորման մարտական կարողությունները ճնշելուն։



