Մակրոնն Իրանին կոչ է արել դադարեցնել hարվածները Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես հենց նոր խոսեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Ես նրան կոչ արեցի անհապաղ վերջ դնել անընդունելի հարձակումներին, որոնք Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ իր միջնորդների միջոցով, այդ թվում՝ Լիբանանում և Իրաքում»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի իր էջում:

Մակրոնը նաև կոչ է արել հնարավորինս շուտ վերականգնել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում:

Լրահոս