Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկում են Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկելու հարցը, ինչի համար կարող է փոփոխվել Կարմիր ծովում իրականացվող եվրոպական Aspides ռազմածովային գործողության մանդատը։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելիս հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր թեման լինելու է այն հարցը, թե ինչպես ապահովել Հորմուզի նեղուցի բաց լինելը»,- նշել է նա։



