Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ՝ Հոգաբարձուների խորհուրդն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։

Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։

Հիշեցնենք, որ արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը ազատման դիմում էր գրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ցուցումով է նա հեռացել աշխատանքից, քանի որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել։

Լրահոս