Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի «Պալմախիմ» և «Ուվդա» ավիաբազաներին

Իրանը հինգշաբթի առավոտյան հարվածներ է հասցրել Իսրայելի «Պալմախիմ» և «Ուվդա» ռազմաօդային բազաներին, ինչպես նաև Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) կենտրոնակայանին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Վերջին ժամերին Իրանի Իսլամական Հանրապետության բանակը անօդաչու թռչող սարքերի միջոցով գրոհել է իսրայելական վարչակարգի «Պալմախիմ» և «Ուվդա» օդանավակայանների դիսպետչերական աշտարակները, թռիչքուղիներն ու ըմբռնակայանները, ինչպես նաև ՇԱԲԱԿ-ի կենտրոնակայանը»,- մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Մամուլի ծառայության տեղեկություններով՝ «Պալմախիմ» բազայում տեղակայված են «Դավթի պարսատիկ» ՀՕՊ համակարգերն ու Hermes ԱԹՍ-ները, իսկ «Ուվդա» բազայում՝ ամերիկյան F-22 կործանիչները։

Լրահոս