Նեթանյահուի հետ կորոշենք ելքը․ Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին

Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու որոշումը ԱՄՆ–ն կկայացնի Իսրայելի հետ համատեղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Times of Israel թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` հարցը կքննարկվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, սակայն վերջնական որոշումը ինքն անձամբ կկայացնի։

«Կարծում եմ՝ սա փոխադարձ որոշում է… որոշ չափով։ Մենք շփվում ենք։ Ես որոշում կկայացնեմ անհրաժեշտ պահի, սակայն ամեն բան հաշվի կառնվի», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաև հակամարտության հետևանքները նավթի համաշխարհային շուկայի համար։ Նա ընդունել է, որ նավթի գները բարձրացել են լարվածության սրման ֆոնին, սակայն դա ժամանակավոր երևույթ է համարում։

«Նավթի գների կարճաժամկետ բարձրացումը, որը կտրուկ կնվազի, երբ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր գին է ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում անվտանգության և խաղաղության համար», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում նա նաև կոչ էր արել մարդկանց չմտահոգվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով բենզինի գների թանկացման համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/a40cf0ba0c2c19590f536c2c0592ce38

«Հրապարակ օրաթերթ»

Լրահոս