Ամերիկյան Rockwell B-1 Lancer ռմբակոծիչը վայրէջք է կատարել Անգլիայի ավիաբազայում

Այսօր առավոտյան արձանագրվել է, թե ինչպես է ամերիկյան Rockwell B-1 Lancer ռմբակոծիչը վայրէջք կատարում Անգլիայի Գլոստերշիր նահանգի Թագավորական ռազմաօդային ուժերի «Ֆերֆորդ» ավիաբազայում, հայտնում է NBC News-ը։

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել բրիտանական բազաները, այդ թվում՝ Ֆերֆորդի և Դիեգո Գարսիայի ռազմաօդային ուժերի կայանները, իրանական հրթիռային օբյեկտներին «պաշտպանական» հարվածներ հասցնելու համար։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցի «հարձակողական» մարտական գործողություններին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել Իրանին հարվածելու հարցում բրիտանական վարչապետի դիրքորոշման վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նա հայտարարել էր, թե Քիր Սթարմերը «Ուինսթոն Չերչիլ չէ»։

Լրահոս