Իրանի Ղազվին քաղաքում տղաների դպրոցի մոտ ԱՄՆ-իսրայելական ուժերի կողմից իրականացված օդային հшրվածի հետևանքով մեկ երեխա է զnհվել

Իրանի հարավում դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով հարյուրավոր երեխաներ են զոհվել, իրականացվել է ԱՄԷ-ում ԱՄՆ-ին պատկանող Ալ-Զաֆրա ավիաբազայից, հաղորդել է Fars գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։

Բազային բալիստիկ հրթիռներով հարվածել են փետրվարի 28-ին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ նախկինում հայտարարել էր, որ դպրոցի վրա գրոհել է երկու հրթիռ, և հարվածը միտումնավոր է եղել։

Այսօր իրանական ուժերը կրկին գրոհել են Ալ-Զաֆրա ավիաբազայի վրա։ Իրանի արձակած և իրանական լրատվամիջոցների նախկինում ցուցադրած հրթիռներից մեկի վրա գրված է. «Մինաբ դպրոցում սովորող աղջիկների հիշատակին»։

«Նպատակը ԱՄԷ-ում Ալ-Զաֆրա ավիաբազան էր, որը տարածաշրջանում օգտագործում են ԱՄՆ ուժերը։ Շաջարե Թայեբե դպրոցի վրա հանցավոր հարձակումը, որի հետևանքով զոհվել է 165 աշակերտուհի, իրականացվել է այս բազայից»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Լրահոս