Իրանի «անվերապահ կապիտուլյացիան» կարող է տեղի ունենալ, եթե Իսլամական Հանրապետությունը լիովին կորցնի իր մարտական ​​ներուժը. Թրամփ

Իրանի «անվերապահ կապիտուլյացիան» կարող է տեղի ունենալ, եթե Իսլամական Հանրապետությունը լիովին կորցնի իր մարտական ​​ներուժը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում։

«Անվերապահ կապիտուլյացիան կայանում է նրանում, որ  իրանական կողմը դրա մասին հայտարարի։ Բայց դա կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ նրանք այլևս չկարողանան մարտական գործողություններ վարել՝ չունենալով ոչ ոքի և ոչինչ, որոնցով կկարողանան կռվել», — ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը հնարավոր է միայն Իրանի լիակատար կապիտուլյացիայից հետո։ Նա նաև խոստացել էր Իսլամական Հանրապետությանը տնտեսական բարեփոխումներ և ապագա, որում երկիրը կլինի «ավելի հզոր, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ»։

Լրահոս