Մերձավոր Արևելքում հակամարտությունն ընդլայնվում է: Միացյալ Նահանգների նախագահի գնահատմամբ՝ Իրանի դեմ գործողությունները կարող են տևել չորս շաբաթ: Թրամփը հայտարարել է, որ կշարունակեն մարտական գործողությունները, քանի դեռ բոլոր նպատակներին չեն հասել: Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը հայտարարել են, որ կաջակցեն Վաշինգտոնին, սակայն անմիջականորեն չեն ներգրավվի մարտական գործողություններում:


