Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազել է: Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ֆոնին միայն Իսրայելն ու «Հեզբոլլահը» են ցուցաբերում ռազմական ակտիվություն: Տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է, ինչպես նաև համաշխարհային տնտեսական իրավիճակը:
NEWS.am-ը ներկայացնում է երեքշաբթի երեկոյան Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ակնարկը
Թրամփը ճնշում է գործադրել Նեթանյահուի վրա. Իսրայելը համաձայնել է ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնյային:
Իրանը փոխհատուցում է պահանջել Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմին մասնակցելու համար:
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռազմական նպատակները ձեռք են բերվել:
Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը իր ամբողջ հարստացված ուրանը հանձնի Միացյալ Նահանգներին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը:




