Կդադարեցվի գազամատակարարումը․ հասցեներ

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Վերատեղադրված գազատարերը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 14-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների, «Ս․Լ․Լ-Գազ», «Ա․Հ․» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Լրահոս

Տեսանյութեր