Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Հուսիկ Բ․-ն իր վարած «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորները ամուսիններ են։




