ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հարկային օրենսգրքում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց արդյունքում պետական աջակցության ծրագրերի մասով գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար շահութահարկով հարկման առումով սահմանվել են արտոնյալ կարգավորումներ:
ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը ներկայացրել է մանրամասներ»:




