Իրանական պատվիրակությունը ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը։
«Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ Իրանի առաջարկած 10 կետերի շուրջ լուրջ բանակցություններ վարելու համար»,-գրել է նա՝ իր X-ի էջում։




