Այսօր Լոռու մարզում՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները ՊՆ զինծառայողներ են, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վթարից զոհվածների մարմինները տեղափոխելու համար ժամանել են Պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող «ՈւԱԶ»-ները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են երկաթե ամրաններ բարձած «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց։




