Իրանական զինուժը թևավոր հրթիռների կիրառմամբ հարձակվել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
«CVN-72 ավիակիր խմբի տեղակայման վայրը Հնդկական օվկիանոսում ենթարկվել է հարձակման, որի ընթացքում կիրառվել են մեծ հեռահարության թևավոր հրթիռներ»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։




