Իրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չեն լքել Իսլամական Հանրապետությունը, երկուսն էլ Թեհրանում են և ակտիվ կատարում են իրենց պաշտոնական պարտականությունները, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Իրանական Fars լրատվական գործակալությունը նույնպես հերքել է իրանական պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ նշելով, որ Թեհրանը «չի նախատեսում մասնակցել ամերիկյան կողմի հետ խաղաղության բանակցություններին, մինչև Լիբանանում հրադադար չհաստատվի»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ իրանական պատվիրակությունը հինգշաբթի ուշ երեկոյան ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։

Պարբերականի համաձայն՝ պատվիրակությունը գլխավորում են Իրանի ԱԳ նախարարը և խորհրդարանի խոսնակը։

Լրահոս