Իրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար համաձայնագրի հասնելուն, որը Մերձավոր Արևելքում կապահովի երկարատև խաղաղություն և անվտանգություն. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է հավասարակշռված և արդար գործարքի Միացյալ Նահանգների հետ, և Թեհրանի շահերը մնում են կարմիր գիծ, ​​ Պուտինի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահը։ Հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Իրանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Իրանը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և արդար համաձայնագրի հասնելուն, որը Մերձավոր Արևելքում կապահովի երկարատև խաղաղություն և անվտանգություն»,- ասել է Փեզեշքիանը։

Նա նաև նշել է, որ իրենց կարմիր գիծը Իրանի ժողովրդի ազգային շահերն ու իրավունքներն են։

Լրահոս