ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից կրած վնասը գնահատում է 270 միլիարդ դոլար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Նախնական և շատ մոտավոր թվերը վկայում են առ այս պահը 270 միլիարդ դոլարի հասնող վնասի մասին»,- ասել է նա։

Ըստ Մոհաջերանիի՝ կառավարության տնտեսական բլոկը կսահմանի ավելի ճշգրիտ թվեր՝ բազմափուլ գործընթացի միջոցով։ Առաջին փուլը անմիջապես շենքերին հասցված վնասի գնահատումն է, երկրորդը՝ բյուջեի եկամուտների կորստի և արդյունաբերական օբյեկտների աշխատանքի դադարեցման հետևանքների վերլուծությունը։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանին վճարվելիք ռազմական ռեպարացիաների հարցը այն թեմաներից մեկն է, որով զբաղվում է իրանական բանակցային խումբը։ Հարցը, մասնավորապես, քննարկվել է վերջերս Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ։

«Մենք անպայման իրավական մեթոդներով պաշտպանելու ենք մեր ժողովրդի իրավունքները. դա վերաբերում է նաև Մինաբա դպրոցում մեր հարազատների թափված արյան փոխհատուցմանը»,- ասել է Մոհաջերանին։

 

Լրահոս

Տեսանյութեր