ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, մարզպետների մասնակցությամբ, խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:
«Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։
Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։
Մարզպետների հետ ծավալվել է հարցուպատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։


