Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ-ի տասնյակ օբյեկտների

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) վերջին ժամերին հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ օբյեկտների Թեհրանում, այդ թվում՝ հետախուզական շտաբների և հրամանատարական կենտրոնների: Այդ մասին հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը։

«Վերջին մի քանի ժամերին իրականացված լայնածավալ հարվածների ընթացքում ՑԱՀԱԼ-ը Թեհրանում հարձակում է գործել ռեժիմի տասնյակ ռազմական հրամանատարական կենտրոնների վրա, ներառյալ ԻՀՊԿ-ի և հետախուզության շտաբներ, ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոններ և ներքին անվտանգության շտաբներ»,- ասվում է հաղորդագրությունում։

ՑԱՀԱԼ-ում ենթադրում են, որ հարվածներ հասցնելու պահին այդ օբյեկտներում գտնվել են իրանցի սպաներ։

Լրահոս