ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի ԱՄՆ-ը ապագայում լինի դաշինքի իրենց հուսալի դաշնակիցը։ Այս մասին ասել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Կարևոր է, որ մենք եվրոպական կողմից անենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար, որ ԱՄՆ-ը ապագայում լինի մեր հուսալի դաշնակիցը»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը այժմ հուսալի դաշնակից է ՆԱՏՕ-ի մյուս երկրների համար՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները։
Նա նշել է, որ այժմ որոշակի տարաձայնություններ կան ԱՄՆ-ի և դաշինքի մյուս անդամների միջև, սակայն միայն միասին լինելով՝ այդ երկրները կարող են իրենց ապահով զգալ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շատ լուրջ վերանայման կենթարկի ՆԱՏՕ-ի շրջանակներում վարվող կուրսը։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, թեև ԱՄՆ-ն տրիլիոնավոր դոլարներ է վճարում ՆԱՏՕ-ի համար։



