Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը

FlightRadar24-ի տվյալներով՝ Ադրբեջանը 12 ժամով փակել է իր օդային տարածքի մի մասը՝ Նախիջևանի օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։

Սահմանափակումները սահմանվել են Բաքվի շրջանի հարավային հատվածում՝ Իրանի հետ սահմանին։

Դրանից առաջ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել էին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքով հարվածի դեպքը։ ​​Զրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը ափսոսանք էր հայտնել միջադեպի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների վնասվածքներ ստանալու համար։

Լրահոս