Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և պարարտանյութ

Ռուսաստանն Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և պարարտանյութ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայաստան է ուղարկվում 1984 տոննա դիզելային վառելիք և 135 տոննա պարարտանյութ։

Ավելի վաղ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել հացահատիկ: Մասնավորապես, փետրվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել մոտ 19900 տոննա հացահատիկով բեռնված 285 վագոն։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ նշել էր, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցը։

Լրահոս