ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Սաուդյան Արաբիայում դադարեցվել է նավթավերամշակման գործարանի աշխատանքը

Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո դադարեցվել է Ռաս Թանուրայում (Սաուդյան Արաբիա) գտնվող նավթավերամշակման գործարանի աշխատանքը, հայտնում է Bloomberg-ը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Saudi Aramco ընկերությունը դադարեցրել է Ռաս Թանուրայում գտնվող իր նավթավերամշակման գործարանի աշխատանքը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։

Aramco-ի մամուլի ծառայությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել իրավիճակի վերաբերյալ։

Տեսանյութի հղումը։ 

Լրահոս