ՀԷՑ-ը բացում է նոր սպասարկման կենտրոններ

ՀԷՑ-ը բաժանորդներին տեղեկացնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ընդլայնում է իր սպասարկման աշխարհագրությունը և բացում նոր սպասարկման կենտրոններ՝ բաժանորդների առավել հարմար և օպերատիվ սպասարկումն ապահովելու նպատակով:

«Տաշիր» և «Ռիո» սպասարկման կենտրոնների հասցեները փոփոխվել են, այսօրվանից գործելու են նոր հասցեներում:

Նոր հասցեներն են՝

  • ք. Երևան, Երվանդ Քոչարի փողոց 19/19, նախկին՝ «Տաշիր» սպասարկման կենտրոնի փոխարեն,
  • ք. Երևան, Հրաչյա Քոչարի փողոց 13ա, նախկին՝ «Ռիո» սպասարկման կենտրոնի փոխարեն:

Այսօրվանից կգործի նաև նորաբաց ևս 1 սպասարկման կենտրոն՝

  • ք. Երևան, Արցախի պողոտա 17/12 հասցեում:

Առաջիկա օրերին կբացվեն ևս երկու նոր սպասարկման կենտրոններ՝ Մանթաշյան 2 և Նոր Նորք վարչական շրջանում, վերջիններիս մասին ՀԷՑ-ը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:

Լրահոս