Մասնավորապես չեղարկվել է՝
- 1 չվերթ Թեհրանից (QeshmAir)
- 2 չվերթ Շարժայից (AirArabia)
- 1 չվերթ Աբու Դաբիից (AirArabia)
- 1 չվերթ Դուբայից (FlyDubai)
- 1 չվերթ չեղարկվել է Թել Ավիվից (FlyOne)։
Չեղարկվել են նաև Երևանից հետևյալ չվերթերը դեպի Թեհրան, Դուբայ, Շարժա և Աբու Դաբի՝
- 1 չվերթ դեպի Թեհրան (QeshmAir)
- 2 չվերթ դեպի Դուբայ (FlyDubai)
- 2 չվերթ դեպի Շարժա (AirArabia)
- 1 չվերթ դեպի Աբու Դաբի (AirArabia):
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանի փոխնախագահը հայտնել է, որ գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:
Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան:


