Սա միջանցք է, թե պարզապես ուղի, կարծում եմ՝ մեր տեսակետը Հայաստանի Հանրապետության տեսակետի հետ մեկն է: Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Թրամփի քուղի ծրագրին։
«Միջանցքի գաղափարը, որ որոշները հետամուտ էին լինում, ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի համար ընդունելի չէին և նաև Իրանի համար ընդունելի չէին։
Մի արհեստական անուն էլ դրա համար ներկայացվել էր՝ «Զանգեզուրի միջանցք», որի վերաբերյալ Իրանը վճռականորեն հայտարարել էր, որ ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն, ինչպես նաև ինքնիշխանության հարցում որևէ փոփոխություն Իրանը չի հանդուրժի։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը, ում կորուստը մենք այսօր սգում ենք, նա ուներ բազմաթիվ հայտնի խոսքեր, որոնք քննադատում էին հենց այդ արհեստածին գաղափարը։
Ուղին կամ ճանապարհը մի ուղղություն է, որն օգտագործվում է մարդկանց ու ապրանքների տեղաշարժի համար։ Կապված այն բանի հետ, թե արդյոք ունենք մտահոգություններ Հայաստանի և Ամերիկայի հարաբերությունների համատեքստում, հենց նույն «Թրիփ ուղու» հետ կապված, մենք մշտապես քննարկումներ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ։ Մենք մշտապես այդ քննարկումների ժամանակ ընդգծում էինք, որ մենք պետք է շարժվենք ըստ երկու երկրների ղեկավարների նախանշած ուղղությամբ, և այս ուղղությունը, այս ճանապարհը, որը հաղորդակցային տեսանկյունից հնարավոր է Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծի, ոչ մի դեպքում չպետք է դառնա աղբյուր, գործիք օտարների կողմից Իրանի դեմ օգտագործվելու հարցում։
Նաև մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագծին, որը կարող է ապահովել Հայաստանի շահերը։
ՀՀ իշխանությունները մեզ մշտապես հավաստիացնում էին, որ ոչ մի պարագայում այս ուղին, այս ճանապարհը ռազմական և անվտանգային իմաստ չի ստանա, և Հայաստանի ինքնիշխանությունը այդ ճանապարհի վրա կպահպանվի։ Ուստի մենք չենք ցանկանում այս պահին ընկնել այդ գուշակությունների մեջ, թե արդյոք Ամերիկան ունի նման պլաններ, թե չէ։ Մեր և Հայաստանի միջև վստահություն կա և այն գոյություն ունի»,– ընդգծեց Իրանի դեսպանը։


