Իրանը հարձակվել է Քուվեյթում գտնվող ամերիկյան դեսպանատան վրա, հաղորդում են Telegram ալիքները։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բահրեյնում գտնվող ամերիկյան բազան դեռևս այրվում է իրանական հարձակումից հետո։ Բահրեյնում խփված հրթիռի բեկորները հրդեհ են առաջացրել օտարերկրյա նավի վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։
Երկու հորդանանյան F-16 կործանիչներ օդ են բարձրացել՝ AIM-120 և AIM-9 օդ-օդ հրթիռներով իրանական Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար։
Agence France Presse-ի փոխանցմամբ՝ պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում։
CNN-ը հաղորդում է, որ Աբու Դաբիում «հսկայական պայթյուն» է տեղի ունեցել։ Հեռուստաալիքի անձնակազմը նաև լսել է «երկու անընդմեջ պայթյուն» և տեսել է Դուբայում քաղաքի վրայով թռչող ինքնաթիռներ։
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատնից ծուխ է բարձրանում։


